Արտաքին 3 տարի առաջ - 22:00 01-07-2023

Զելենսկին պնդում է՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար բոլոր հիմքներն առկա են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ այսօր Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար բոլոր հիմքերն առկա են։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է այսօր Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային պայքարին աջակցելու համար։

«Ես շնորհակալ եմ ՆԱՏՕ-ում մեր շարժմանը աջակցելու համար։ Սա արդեն ակնհայտ փաստ է՝ որքան ՆԱՏՕ-ն ավելի ընդարձակ է Եվրոպայում, այնքան ավելի ընդարձակ է խաղաղության, պաշտպանության տարածքը Եվրոպայում: Պարոն վարչապետի հետ մեր ընդհանուր հայտարարությունն Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների աջակցությանը հստակորեն հաստատում է, որ Եվրոպայի անվտանգությունը մեր համատեղ առաջնահերթությունն է»,- ասել է նա։

Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել, որ Իսպանիան կաջակցի Ուկրաինայի անդամակցությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան համոզված է, որ այսօր կան բոլոր հիմքերը Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր տալու համար: «Եվ սա շատ կարևոր ազդանշան կլինի, որ խաղաղություն լինի: Եվ Եվրոպայում անվտանգությունն այլընտրանքներ չունի և երբեք չի ունենա»,- նշել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ Իսպանիային կոչ է արել միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, որոնք ուժի մեջ են լինելու նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»