Արտաքին 3 տարի առաջ - 19:00 30-06-2023

Վրաստանի վարչապետը պատրաստկամություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնել։ Ինչպես փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Վրաստանի խորհրդարանում իր ունեցած ելույթում։

Ղարիբաշվիլին շեշտել է՝ Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում և անհրաժեշտության դեպքում միանալ գործընթացին։ Նա հիշեցրել է, որ երկու տարի առաջ Վրաստանն առաջին կոնկրետ արդյունքները գրանցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներում՝ նշելով, որ ինքն անձամբ էր մասնակցում այդ գործընթացին։

«Ուզում եմ եւս մեկ անգամ հրապարակավ հաստատել մեր պատրաստակամությունը՝ միանալու երկու երկրների, մեր բարեկամների միջեւ գործընթացին։ Դա շատ կարեւոր ուղղություն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց Արցախի օկուպացված տարածքներում առկա ականապատված տարածքների քարտեզների մի մասը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»