Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 21:18 30-06-2023

Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել գործընթացում։ Այս մասին Վրաստանի խորհրդարանում ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Երկու տարի առաջ ցույց տվեցինք առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության, որին ես անձամբ ներգրավված էի։ Դա, այսպես ասած, տարածաշրջանում օրինակելի միջնորդություններից էր», - ասել Է Ղարիբաշվիլին։

Վարչապետը Վրաստանի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս միջնորդի դեր կատարել։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակավ այս ամբիոնից վերահաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ ներգրավվել որպես միջնորդ երկու երկրների, մեր բարեկամների միջև ընթացող բանակցություններում », - հայտարարել Է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի