Ներքին 3 տարի առաջ - 18:33 29-06-2023

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը թղթերով դեռ «Համախմբում» կուսակցության անդամ է

2016 թվականի հուլիսի 25-ին ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հիմնադրվեց «Համախմբում» կուսակցությունը, որի կազմում էին Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը, Երվանդ Բոզոյանը, Կարեն Անդրեասյանը և այլք։ Նշենք, որ Կարեն Անդրեասյանն այսօր զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը։

Կուսակցության հիմնադրումից, սակայն, 1 տարի չանցած՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը, որը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, թե իր համար անընդունելի է, որ իրենց կուսակցության մասնակցությամբ ձևավորված դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դուրս էր եկել կուսակցությունից:

Կարեն Անդրեասյանը կուսակցությունից իր դուրս գալու վերաբերյալ տեղեկությունը հաստատել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում։

Արդեն 7 տարի է անցել Անդրեասյանի այս հայտարարությունից, բայց ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ Անդրեասյանը դեռ «Համախմբում» կուսակցության կառավարման խորհրդի անդամ է։

Ուշագրավ է, որ պետական ռեգիստրը գործում է Արդարադատության նախարարության ներքո, որը տևական ժամանակ ղեկավարել է նույն ինքը՝ Կարեն Անդրեասյանը, բայց մինչ օրս իր անուն-ազգանունը նշված է «Հասմախմբում» կուսակցության ցուցակում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից