Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:21 29-06-2023

ՔԿ-ն հրապարակել է Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու տեսանյութը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանա¬կահատվածում, Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Արդյունքում, քննչական գործողություններով, պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:

Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն, 37-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ, մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ, վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր և սպասել նրան:

Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 և 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Վերջիններս, որպես մեղադրյալներ, ծանուցվել են՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չեն ներկայացել:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերտիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց, ինչպես նաև «Opel vektra» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ իր տան մոտ դաժան ծեծի էր ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան