Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:12 29-06-2023

Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել, քան Փաշինյանը․ հարցը Փաշինյանն է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել եռօրյա այցելության ժամանակ հանդիպում ունեցավ տեղի ազդեցիկ տարբեր շրջանակների (տնտեսական, ճարտարարվեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւ այլն) հետ, որոնց անձամբ էր հրավիրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:

Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպմանը, որին ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ազերիական հարձակողապաշտ ընթացքի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնակա՛ն և ոչ միայն բարոյական», ասաց հետևյալը. «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:

Նախագահի այս պատասխանի առնչությամբ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասաց. «Պարոն նախագահ, մենք՝ իբրև Ֆրանսիայի քաղաքացի, Ձեզ ենք դիմում՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ ցուցաբերեք Արցախի մեր հայրենակիցներին գործնական զորակցություն:

Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, տարբեր առիթներով արծարծել է Ձեզ հետ Արցախի տագնապալի և հույժ մտահոգիչ կացությունը, մենք մեր հերթին դիմում ենք Ձեզ միևնույն պահանջով ու միևնույն հարթությամբ:

Պետք է հստակեցնել նաև, որ մեզ համար անընդունելի է հայապատկան դարավոր Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու որևէ խոսակցություն կամ մտադրություն»:

Նախագահ Մակոնը եզրափակեց. «Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի գծով վճռականությանս: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային հանրության մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական իր կցորդին, ինչը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞: Մենք պիտի անենք մեր կարողացած առավելագույնը»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»