Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 11:25 29-06-2023

Ավինյանը պայքարում է փողոցային առևտրի դեմ, իսկ նրա մայրը առևտուր է անում փողոցից

Մինչ իշխանությունները Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ պայքարում են փողոցային առևտրի դեմ, նրա մայրը գնումներ է կատարում նույն փողոցում միրգ վաճառող քաղաքացիներից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, Տիգրան Մեծի պողոտայում գնումներ է կատարել փողոցում միրգ վաճառող առևտրականներից։

«Ավինյանի մայրիկին շատ լավ գիտենք, իրենք ժամանակին Ռոսիայի մոտի շենքում են ապրել, հետո հարստացան ու տեղափոխվեցին էլիտար թաղամաս։ Ես նույնպես ապրում եմ այս հատվածում և միշտ միրգ-բանջարեղենը գնում եմ Տիգրան Մեծի պողոտայի մայթեզրին կանգնող առևտրականներից։

Մոտ 10 օր առաջ ականատես եղա, թե ինչպես է Տիգրան Ավինյանի մայրիկը՝ տիկին Հասմիկը, փողոցում կանգնած առևտրականներից գնումներ կատարում։ Լավ էլ ջոկեց ու ամենախոշոր ելակը գնեց։

Առևտրականն էլ էր ճանաչել, երևի էլի էր իր մոտից գնումներ կատարել, ասաց՝ տղադ էս ի՞նչ օյին է բերում մեր գլխին, էս ի՞նչ են անում, ասաց՝ դա ինքը չի անում։ Ես ինձ հազիվ զսպեսցի, որ մի-երկու բան չասեի։

Ստացվում է, որ քաղաքապետի թեկնածու տղան պայքարում է փողոցային առևտրի դեմ, իսկ մայրը առևտուր է անում փողոցում կանգնող քաղաքացիներից»,- ասաց մեր զրուցակիցը։

Տարածքում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը․ «Այո, մի քանի անգամ անցել է այս կողմերով, վաղուց չէինք հանդիպել, բայց 10-15 օր առաջ եկել էր, զարմացել էինք․․․»։

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։

Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, այսպես էր արձագանքել․ «Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել