Ներքին 3 տարի առաջ - 10:21 29-06-2023

Այսօր մեկ ժամ Բերդ-Մովսես ավտոճանապարհը փակ է լինելու

Հունիսի 29-ին Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներով պայմանավորված ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ավտոճանապարհը փակ է լինելու։

Ամենից շատ դիտված