Ներքին 3 տարի առաջ - 21:10 28-06-2023

Գյումրիի քաղաքային բյուջեից գումարներ են ծախսվել․ դրանք հատկացվել են քաղաքում անցկացվելիք միջոցառումներին

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստը, քննարկվող օրակարգային հարցերը 46 էին, դրանց գերակշռող մասը ֆինանսական հատկացումներին էին վերաբերվում։

Ավագանու որոշմամբ՝ քաղաքային բյուջեից գումարներ են հատկացվել առաջիկայում քաղաքում անցկացվելիք մեծամասշտաբ միջոցառումների համար։ Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ որպես նվիրատվություն համայնքապատկան 6 կառույցների հատկացվեց 3 միլիոն 266 հազար դրամ, որը ծախսվելու է ջրային մարզաձևերի, Աթլետիկայի և մարմնամարզության, համալիր մարզաձևերի մարզադպրոցների և Շիրազի, Իսահակյանի թանգարանների ընթացիկ վերանորոգումների և անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։ Եւս 4 միլիոն էլ հատկացվեց մանկապարտեզների և անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար պայուսակներ ու գրենական պիտույքներ գնելու համար։ Նվիրատվությունից կօգտվի գյումրեցի 1000 երեխա։

Օրակարգային էր ու դարձյալ ֆինանսական հատկացմանն էր վերաբերում ևս մեկ հարց։ Գումարը ծախսվել է մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի մեկի միջոցառումների համար։ Սա այն դեպքերից մեկն է, երբ ծախսում են, հետո նոր ավագանուն տեղեկացնում։ Քաղաքապետի խորհրդականը դրա հիմնավորումը ուներ։ Հունիսի մեկի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պարգևավճարներ են ստացել նաև մանկապարտեզների երաժշտության ղեկավարներ, քաղաքային բյուջեից տրամադրվել է 1 միլիոն 120 հազար դրամ։

Հաջորդ հատկացումներն արդեն առնչվում էին բարեկարգումներին ու այլ աշխատանքների իրականացմանաը։ Կբարեկարգվեն Արցախյան առաջին պատերազմում զոհվածների գերեզմաններն ու պանթեոնը։ 44-օրյա պատերազմում զոհված ևս երկու ժամկետային զինծառայողների գերեզմանների կառուցման համար նաև գումար հատկացվեց,նրանք համարվում էին անհետ կորածներ և միայն վերջերս են նրանց մասունքները հուղարկավորել։

Գերեզմանատներից գողության դեպքերը նվազեցնելու կամ բացառելու համար նախատեսվում են տեսախցիկներ տեղադրել։

Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն համահայկական խաղերը, որին մասնակցելու համար քաղաքային բյուջեից հատկացվեց 13 միլիոն դրամ, որից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, իսկ 5 միլիոնը մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։ 9 միլիոն դրամ էլ նախատեսվում է ծախսել Գյումրիի օր ամենամյա միջոցառման համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան