Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:37 28-06-2023

Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյա՞նքը. Արթուր Խաչատրյանը՝ ՄԱԿ-ին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցն ավարտվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված չորս զինծառայող հիշատակը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեր հերոսները զոհվել են, որպեսզի հայկական Արցախը լինի հայկական, որտեղ հայերը կկարողանան ապրել իրենց հայրենիքում։

«Ես ուզում եմ դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։ ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել, որոնք ստեղծվել են՝ իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ազգերից, ովքեր օգտագործելով այդ իրավունքը՝ պետություն են ստեղծել։ 2008 թվականին, երբ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը քննում էր Կոսովոյի հարցը, խորհրդատվական եզրակացությունը հստակ էր՝ միջազգային իրավունքը զարգացել է ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով, ու տարածքային ամբողջականության սկզբունքը, որի վրա հղում է կատարում Ադրբեջանը, իսկ այսօր նաև Ադրբեջանի բարեկամ ՔՊ-ական իշխանությունը, որևէ կերպ չեն արգելում ժողովուրդներին՝ իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում էին իրենց տեսակետից ելնելով և որոնք այսօր կրկնում է ՔՊ-ական իշխանությունը, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ էր լսել ՄԱԿ-ին, ո՛չ էլ այսօր է լսել ՄԱԿ-ին»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի սկզբունքները, մինչ օրս պատժված չէ նույն միջազգային հանրության կողմից։
«Դուք, որ այսօր խոսում եք միջազգային իրավունքի մասին, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու ու ոտնատակ տալու համար։ Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թե Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան 120․000 մարդու կյանքը, 30․000 երեխայի կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը։ Սա՞ է այն իրավունքը, որը դուք այդքան վեհանձն քարոզում եք, մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալիորեն առաջ մղել։ Մարդու իրավունքներից եք խոսում և ուզում եք՝ ձեզ հավատա՞ն», - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության դիմաց հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը