Ներքին 3 տարի առաջ - 18:06 27-06-2023

Ստեփանակերտի Զորգե փողոցում օձ է հայտնվել

Հունիսի 27-ին՝ ժամը 16:35-ին, Արցախի մայրաքաղաքի բնակչից 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորգե փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր և տեղզննման աշխատանքների արդյունքում հայտնաբերել սողունին։