Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:48 27-06-2023

Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է՝ եթե ՀՀ նախկին բոլոր նախագահները, որ հայտարարում են՝ լավ լուծումներ կային Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչո՞ւ չեն լուծել։

«Լուծեիք, ընկերնե՛ր, հիմա ի՞նչ եք եկել, բոլորին բացատրում, թե 1993-ին, 1994-ին, 2002-ին, 2007-ին, 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ։ Հիմա ես կարո՞ղ եմ իրենց՝ բոլորին դավաճանության ու դասալքության մեջ մեղադրել, որ այդքան լավ տարբերակներ են ունեցել ու չեն լուծել»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե երբ խոսում են իր լեգիտիմության մասին, ուրեմն պետք է իրեն ասեին՝ «հոպ, մի րոպե, լեգիտիմություն ունես՝ գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էս տուր, էն տուր, էն մեկը տուր, էս մեկը պահի։ Գրեիք, զանգեիք, նամակ գրեիք»։

Փաշինյանը հայտարարեց, թե երբ վարչապետ դառնալուց հետո հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասել է իրեն՝ հողերը տուր։

«Հետագայում հարց եղավ, թե ինչ է ինքն ինձ ասել, ասացի՝ ասել է հողերը տուր, իրենք հերքեցին, դա էլ այդտեղ փակեցին, հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին, ես սուտ դուրս եկա»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի