Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:59 27-06-2023

Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ․ փաստաբան

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այսպես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։

Այսինքն, ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը, միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։

Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում»։

Ավելի վաղ Oragir.News-ն անդրադարձել էր, որ Գրիգորի Մինասյան-Կարեն Անդրեասյան լավագույն ընկերների ներգրավվածությանը AM ընկերության մեջ, որի անունը Անդրեասյանի և Մինասյանի սկզբնատառերից է կազմված, հապավում է։

Մեր հրապարակումները, փաստորեն, տեղ էին հասել, երեկ արդեն AM-ի կայքում Գրիգոր Մինասյանի լուսանկարը և անունը հեռացվել էր, ինչը թերևս նախարարի համար հիմք է հանդիսանում հայտարարելու, թե տնտեսական շահ չունի։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք