Ներքին 3 տարի առաջ - 12:06 27-06-2023

Այլևս շանս չկա փրկվելու․ ԱԻՆ-ի «մահագուշակ» հաղորդագրությունը

Երեկ ԱԻՆ-ը դեմքի անխռով արտահայտությամբ և օլիմպիական հանգստությամբ հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:

Սա տարածում է մի գերատեսչություն, որը մեր կյանքում ամենակարևոր գործառույթն է կատարում, արտակարգ իրավիճակներում մեզ փրկում է, և ինչպես ոչ վաղ անցյալում էին գովազդում՝ մենք բոլորս հիշում ենք փրկության հեռախոսը, ինչ էլ լինի, զանգում ենք և օպերատիվ պատասխանում են։

Հիմա ԱԻՆ-ը մեզ, այդ թվում՝ գուցե այս պահին արտակարգ իրավիճակի մեջ հայտնված մարդուն ասում է, որ փակվում է, այսինքն՝ քեզ այլևս փրկող չի լինի։

Ինչպես կարելի է նման բառամթերքով հաղորդագրություն տարածել, արդյոք դրա հեղինակները մտածել են այս տեքստի ազդեցության, հետևանքների, հանրության հույզերի, վախերի մասին։

Այս տեմպերով մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ հաղորդագրություն կտարածեն, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է իր գործունեությունը, ինչպես կհաղորդեին մի «բուդկայի» փակվելու լուր։

Իսկ ԱԻՆ-ի «փակվելը» ընդամենը կապված է գործադիրում կայացած կառուցվածքային փոփոխության՝ ՆԳՆ-ի ստեղծման հետ, ոչ ավելին, շարքային քաղաքացիների համար ոչինչ էլ իրականում չի փոխվում, իսկ եթե փոխվում էին կապի միջոցները, ապա պետք էր ընդամենը հայտնել այդ մասին, ոչ թե առաջին նախադասությամբ գուժել՝ դուք այլևս չեք փրկվելու, մենք փակվում ենք։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի