Մամուլ 3 տարի առաջ - 08:04 27-06-2023

Վահան Քերոբյան կանխիկ դրամ չունի. նախարարի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Դրանցից մեկը Նոր Նորք համայնքում է, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը նա գնել է 2019 թվականին, եւ այն համատեղ սեփականություն է հանդիսանում։ Նախարարը նաեւ 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։

Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Նրա միակ եկամուտը եղել է 21 մլն դրամը, որը նրա տարեկան աշխատավարձն է՝ որպես նախարար։ Վահան Քերոբյանը նաեւ վարկեր ունի. տարվա վերջում նրա հիփոթեքի գումարի մնացորդը կազմել է 49 մլն 527 հազար դրամ, մյուս վարկերի պատճառը հայտնի չէ, վարկի մարմանն ուղղված գումարն էլ 12 մլն դրամ է կազմել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»