Արտաքին 3 տարի առաջ - 23:30 26-06-2023

Պուտինը վստահ է՝ զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հայտարարել է, որ երկրում բարձրացված զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված կոչում։

Պուտինը շնորհակալություն է հայտնել ՌԴ քաղաքացիներին տոկունության, համերաշխության և հայրենասիրության համար։ Նրա խոսքով՝ այդ քաղաքացիական համերաշխությունը ցույց տվեց, որ ցանկացած շանտաժ, ներքին իրարանցում ստեղծելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

«Կրկնում եմ, որ դրսևորվեց հասարակության, գործադիր և օրենսդիր իշխանության ամենաբարձր համախմբումը բոլոր մակարդակներում։ Սահմանադրական կարգին աջակցելու հաստատուն, միանշանակ դիրքորոշում են որդեգրել հասարակական կազմակերպությունները, կրոնական ուղղությունները, առաջատար քաղաքական կուսակցությունները, ըստ էության, ողջ ռուսական հասարակությունը։ Բոլորին համախմբել և համախմբել է գլխավորը՝ պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար»,- հայատարարել է նա։

Պուտինը շեշտել է, որ իրադարձությունների հենց սկզբից անմիջապես ընդունվել են բոլոր անհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած վտանգը, պաշտպանելու սահմանադրական կարգը, երկրի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։

«Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ։ Նրանք ամեն ինչ հասկանում էին, այդ թվում, որ գնացել են հանցավոր գործողությունների՝ պառակտելու և թուլացնելու երկիրը, որն այժմ բախվում է վիթխարի արտաքին սպառնալիքի, դրսից աննախադեպ ճնշման։ Երբ ճակատում «ոչ մի քայլ հետ» բառերով զոհվում են մեր ընկերները»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»