Ներքին 2 տարի առաջ - 11:20 25-06-2023

Ընդդիմադիր պատգամավորները չբարեհաճեցին ներկա գտնվել հոգեհանգստին․ ՔՊ-ականները որոշել են ոտքի կանգնեցնել ԱԺ նիստին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դժգոհելով, որ ընդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը ներկա չի գտնվել Վիգեն Խաչատրյանի ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը։

«Բարի երեկո,
ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:

Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը: Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում: Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:

Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:
Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար: Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:
Աստված ձեզ դատավոր»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի գրառմանը պատասխանել է Նարեկ Մալյանը՝ գրելով․ «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի երեկվա գրառմանը.
Ալեն, ուրախ եմ, որ Վիգենի մասով մեսիջս տեղ է հասել: Կիսում եմ ապագայի մասին մտահոգություններդ, իրոք մտահոգվելու տեղ ունես ու ոչ միայն դու: Ատելության քարոզի մասով սխալ չես, բայց դե հիմնական դոզան դեռ աջևում է:

Դու շատ լավ գիտես, որ ձեր իշխանությունն ապրում է այն հույսով, որ հայ ազգի մեջ չկա 2-3 «պլորով» տղա ովքեր ձեզ հետ չեն մտնի քաղաքական առևտրի մեջ, ովքեր կգնան մինչև վերջ և ովքեր բացարձակ չեն վախենում նստելուց կամ սպանվելուց: Դա միամիտ հույս է: Այդ տղաները կան ու ես նրանց ճանաչում եմ և երբ որ ընդդիմադիր զավզակներին փոխարինեն այդ «պլորով» տղաները (որոնց մեջ ի դեպ կարող են լինել աղջիկներ) ինքդ շատ լավ գիտես, որ ձեր իշխանությունը փլվելու է ավազե ամրոցի պես: Ինքդ լավ գիտես, որ դա տեղի է ունենալու շատ արագ՝ 5-7 օրվա մեջ: Ինքդ լավ գիտես, որ ձեր խմբակցությունում շատ պատգամավորներ «պլորով» տղաների հրապարակում հայտնվելուն պես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում են անցնել ժողովրդի կողմը և իրենց քվեարկությամբ ազատագրել երկիրը թուրքերի ներկայությունից:

Ի դեպ, ձեր խմբակցության ներսից իմ աղբյուրները սիրով հայտնում են, որ դուք որոշել եք առաջիկա ԱԺ նիստը սկսել Վիգեն Խաչատրյանի հիշատակի հարգանքին նվիրված մեկ րոպե լռությամբ, փորձելով ընդդիմադիրներին գոնե այդ պատրվակով ոտքի կանգնեցնել և այդ կերպ կոմպենսացնել Վիգենի հիշատակի շուրջ խայտառակությունը: Սա ասում եմ, որպեսզի հասկանաս, որ քո հարազատ խմբակցությունում կան մարդիկ ովքեր այնքան են տենչում ձեր իշխանության տապալումը, որ ներսից սիրով օգնելու են ժողովրդին: Առայժմ գաղտնի են օգնում, բայց օրը կգա հրապարակային այդ մասին կհայտարարեն: Ի դեպ այս հարցի շուրջ առանձին անդրադարձով հանդես կգամ:

Ալեն, Վարդգես Պետրոսյանը 1981 թվականին գրել է, իսկ Ֆրունզե Դովլաթյանը 1984 թվականին նկարահանել է, թե ինչպես են հայերը վարվում մեռած դավաճանի հետ և ինչպես են թասիբով հայերը դավաճանին հուղարկավորում (տես Մենավոր ընկուզենին):

Ալեն, ինչու՞ եք նեղվում, երբ մարդիկ ասում են «մահ դավաճաններին», լավ ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս՝ ինչու՞ եք միայն ԴՈՒՔ նեղվում, երբ մարդիկ ասում են «մահ դավաճաններին»:

Սուրբ Իպոլիտը հակաքրիստոսի մասին իր «Λόγος περὶ τῆς συντελείας τοῦ ϰόσμου ϰαὶ περὶ τοῦ ἀντιχρίστου ϰαὶ εἰς τὴν δευττέραν παρουαίαν τοῦ ϰυρίου ἡμῶν Ἱησοῦ» աշխատությունում ասում էր, որ «գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին...»:

Ալեն, գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին: Այսինքն գալու է ժամանակ, երբ դու նախանձելու ես Վիգենին ու ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ ժամանակը մոտենա: Կարող ես էս գրառումը վերցնել ու վազել ոստիկանություն, բայց դու նաև գիտես, որ դա իմ խ**ին ընդհանրապես չի...
Ի՞նչ տարբերակ կա վերը նկարագրվածից խուսափելու:
Ոչ մի, սա անխուսափելի է: Քամի ցանողը փոթորիկ է հնձելու...»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան