Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:15 23-06-2023

Արցախում տրամադրություններն անկումային են. մոտ 200 բուժառու չի կարողանում տեղափոխվել Երևան

Իրավիճակը այս պահին անփոփոխ է, ճանապարհը տոտալ փակ է, որևէ հումանիտար բեռ, դեղորայք կամ անձիք չեն կարող Բերձորի միջանցքից անցնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով այս պահին Արցախում տիրող իրավիճակին։

Հարությունյանը նկատեց, որ ըստ էության ամսի 15-ից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել։

«Մհեր Գրիգորյանը հաղորդեց, որ փոխվարչապետերի հանդիպում պետք է ունենա, ես կարծում եմ, որ այդ հանդիպումների իմաստն հենց այն է, որ իրավիճակը փոխվի, բայց մինչ օրս տեսնում ենք, որ, ցավոք սրտի, թշնամին մեր ուղղությամբ ապակառուցողական կեցվածք ունի»։

Հարցին, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հանդիպման ժամանակ էլի ինչ-որ նախապայմաններ դրվեն, հետո դրանց կատարումը պահանջեն, որ հնարավորություն տան տեղաշարժվել, Հարությունյանը ասաց. «Ես նման տվյալներ չունեմ, իմ տվյալներով ադրբեջանական կողմը պնդում է, որ այն տեղը, որտեղ իրենք ուզում էին դրոշ տեղադրել, իրենցն է, հայկական կողմն էլ ասում է, որ այդպես չէ»։

Հարցին, թե սննդամթերքի հետ կապված խնդիր չկա՞, Հարությունյանն ասաց, որ տեղին չի համարում այդ հարցին պատասխանել, տեղին չի տվյալները հրապարակելը։

Խոսելով մարդկանց հոգեվիճակից՝ Հարությունյանն ասաց. «Տրամադրություններն անկումային են, սրա մասին խոսք չի կարող գնալ, որովհետև արդեն համարյա 200 օր է՝ Արցախը այս վիճակում է գտնվում, մյուս կողմից էլ ժողովուրդը պինդ է, որքան հնարավոր է, դիմադրում են»։

Խոսելով Շուշիի 4 գյուղերի մասին, որոնց կապը կտրված է ոչ միայն Ստեփանակերտի և Գորիսի հետ՝ Հարությունյանն ասաց. «Իրենց վիճակը կրկնակի դժվար է, ըստ էության, ամբողջ Արցախն է շրջափակման մեջ, բայց այստեղ գոնե համայնքները իրար հետ ինչ-որ ձև կապված են, բայց այդ չորս համայնքների հետ կապ չկա, հեռախոսային կապ ունենք»։

Հիշեցնենք, որ այս պահին Արցախում գտնվող 190 բուժառու, փակ ճանապարհի պատճառով, չեն կարողանում տեղափոխել Հայաստան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ