Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:06 23-06-2023

Իշխանափոխություն՝ Գյումրիում. Միսակ Բալասանյանը՝ Իրաքի դեսպան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամիսներ առաջ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցել էին, որ դեսպանի պաշտոնի է նշանակվելու Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը։ Համաձայն ամիսներ առաջ մամուլում շրջանառված լուրերի՝ Միսակ Բալասանյանը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս, սակայն գործը գլուխ չի եկել, քանի որ Բալասանյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ, շրջանառվող լուրերի համաձայն, բիզնեսներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ավելին՝ հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի։

Չստացվեց ԱՄՆ-ն, հիմա էլ փորձում են վերջինիս դեսպան նշանակել Իրաքում, ու, ըստ հրապարակումների, արդեն ուղարկվել է համապատասխան ագրեմանը։ Դժվար է հասկանալ, թե շահագրգռող ինչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակին դարձնել դեսպան, ու թե Միսակին ինչը կարող է գրավել տվյալ երկրում, հատկապես որ երկիրը հեղինակավոր երկրների շարքում չէ, ավելին՝ անվտանգության առումով այնքան էլ ապահով չէ։

Վերջին օրերին մամուլում նաեւ տարածվեցին լուրեր, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին։

Այս ամենում անհասկանալի է մնում այն, թե ԱՄՆ դեսպանի գլխավոր հյուպատոսի առաջարկ ստացած Միսակ Բալասանյանը, որը բիզնեսներ ունի ՌԴ-ում, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնի Իրաքի դեսպանի պաշտոնին. իսկ գուցե բիզնեսների ընդլայնման հարթակն է այնտեղ լավը եւ գրավիչ։

Այս ամենի մասով մենք կփորձենք կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ Միսակ Բալասանյանից:
Հիշեցնենք, որ արդեն հրապարակել էինք շրջանառված տեղեկություններ այն մասին, որ Գյումրու ապագա քաղաքապետ դառնալու է Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից