Ներքին 3 տարի առաջ - 13:19 22-06-2023

Արագածավանում իրավիճակը լարված է. համայնքապետն այսօր հանդիպելու է բնակիչների հետ

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր՝ ժամը 14։00-ին, հանդիպելու է Արագածավանի բնակիչներին։

Արագածավանի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Տավրոս Սափեյանի այցի հիմնական նպատակը հունիսի 7-ին տեղի ունեցած միջադեպն է, երբ ՔՊ-ական պաշտոնյա Սուրեն Թորոսյանը փայտով հարվածել էր 24-ամյա հիվանդ տղայի գլխին։

«Սուրոյին ձերբակալեցին, բայց 1 օր հետո ազատ արձակեցին։ Մի քանի օր գյուղում չերևաց, սպասեց իրավիճակը մի փոքր հանդարտվի ու եկավ, հիմա արդեն աշխատանքի է գնում, բայց ժողովուրդը կատաղած է, պահանջում են, որ նրան ազատեն Ջրայինի պետի պաշտոնից։ Իրավիճակը գնալով լարվում է»,- ասաց Արագածավանի բնակիչը։

Մեր աղբյուրի փոխանցմամ՝բ օրերս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու Թալինի համայանքապետ Տավրոս Սափեյանը փակ քննարկման ժամանակ անդրադարձել են այս միջադեպին, փորձել են հասկանալ՝ աշխատանքից ազատե՞ն Սուրոյին, թե՞ ոչ․

«Տավրոսը այսօր շատը դրա համար է գալիս, որ ժողովրդի տրամադրությունը տեսնի, հասկանա՝ դուրս գա՞ Սուրոյի դեմ, թե՞ չէ։

Եթե իրենք Սուրոյին չազատեն, ապա հաստատվելու այն պնդումը, որ քանի Նիկոլն իշխանության է, իր մանկլավիկներն անպատիժ են մնալու։ Եթե այսօր Սուրոյին աշխատանքից չազատեն, ապա Արագածավանում բունտ կլինի, այդ ժամանակ արագածավանցիները ոչ միայն Սուրոյի, այլև Տավրոսի հրաժարականը կպահանջեն․․․»։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը հունիսի 7-ին ծեծի է ենթարկել Արագածավանի բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել է Թալինի ԲԿ։ Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները