Մամուլ 3 տարի առաջ - 08:08 22-06-2023

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ով է թեկնածուն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատեւ քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը