Արտաքին 3 տարի առաջ - 23:42 21-06-2023

Փարիզի տներից մեկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի

Փարիզի տներից մեկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 29-ի, նրանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 21-ին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ֆրանսիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրային։

Ավելի վաղ հաղորդվում էր 16 տուժածի մասին։

«Պայթյունը շատ ուժեղ է եղել։ Կան կտորներ, որոնք ընկնում են, դուք պետք է տարհանվեք, քանի որ ապակին ամենուր ընկնում է», – ասաց 5-րդ շրջանի քաղաքապետ Ֆլորենս Բերթուն:

Այժմ փրկարարները փլատակների տակ երկու մարդու են փնտրում։

Պայթյունի հնարավոր պատճառը կարող է լինել անվտանգության կանոնների խախտումը, ճեպազրույցի ժամանակ ասել է դատախազ Լորե Բեկկուոն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի