Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:53 21-06-2023

Այսօր բուժաշխատողների օրն է. օրվան կանդրադառնա միայն նախարարը

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։

Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։ Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ»,- ասվում էր Ավանեսյանի ուղերձում:

Oragir.News-ի հետ զրույցում Առողջապահության նախարերի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ տոնի առիթով որոշ բուժաշխատողներ կպարգևատրվեն․ «Բժիշկներն իրենց լավ աշխատանքի համար նախարարի կողմից կպարգևատրվեն պատվոգրերով»։

Հարցին, թե դրամական խրախուսանք լինելո՞ւ է, պատասխանեց. «Նախարարությունը դրամական խրախուսանք չի անում, իսկ ինչ վերաբերում է դրամականին՝ կարող եմ ասել, որ առողջապահական համակարգը հիմա լուրջ բարեփոխումների շրջափուլում է, և բացի այն, որ բժիշկների աշխատանքային պայմանների և մասնագիտական զարգացման ուղղությամբ անընդհատ նոր ծրագրեր են ներդրվում, նաև աշխատավարձերի առումով են փոփոխություններ լինում, առաջին օղակում բոնուսային համակարգի ներդրումն է իրականացվել և արդեն իսկ որոշ բուժաշխատողներ հնարավորություն են ստացել իրենց աշխատավարձի կրկնապատիկի չափով աշխատավարձ ստանալ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին