Մամուլ 3 տարի առաջ - 08:13 21-06-2023

Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմը ընթացքում դադարեցնելու հնարավորությունների մասին։ Անդրադառնալով հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց. «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ:

Ես չհամաձայնեցի նաեւ դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի Նախիջեւանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, եւ դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:

Սակայն այստեղ մեջբերենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում հստակ նշված է ապաշրջափակման մասին, որը պետք է հսկվի ռուսական սահմանապահների կողմից, սակայն Փաշինյանը երեկ եւ նախկինում եւս խոսում է դրա անթույլատրելիության մասին։ Պարզապես հիմա Փաշինյանը եվրոպացիների մոտ ցանկանում է ցույց տալ, թե ռուսների վերահսկողությամբ ճանապարհ չի թուլատրելու, մինչդեռ 2020-ին ստորագրել է դրա տակ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը