Ներքին 3 տարի առաջ - 20:45 20-06-2023

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ:

Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես հանդես են եկել զեկուցումներով:

Գուրգեն Ներսիսյանը, կարևորելով հանրության հետ պատշաճ հաղորդակցությունը, շեշտադրել է, որ պարենային անվտանգությունը հասարակությանը մտահոգող գլխավոր թեմաներից է, սակայն, մյուս կողմից, դրա վերաբերյալ հնարավոր չէ խոսել լրիվ բաց կերպով, քանզի այն առնչվում է անվտանգային նշանակության հարցերի:

Պետնախարարն ընդգծել է, որ առկա խիստ սահմանափակ վառելիքի պաշարները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար:

«Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք գրեթե զրոյականի, փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը և գյուղատնտեսական աշխատանքները: Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերով և յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության»,- նշել է Գ. Ներսիսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի խնդիրները և դրանց լուծման ձևերը: Պետական նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ արագ մշակելու ու իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրա հավասարաչափ բաժանումն ու իրացումը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը