Քոչարյանը զոհաբերեց ԼՂ կարգավիճակը՝ կեղծված ընտրություններով իր նախագահ դառնալը լեգիտիմացնելու համար
copy image url

Քոչարյանը զոհաբերեց ԼՂ կարգավիճակը՝ կեղծված ընտրություններով իր նախագահ դառնալը լեգիտիմացնելու համար

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:20 20-06-2023

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցություններին մասնակցելու կարգավիճակից, այսինքն Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ լիարժեք մասնակցում էին: Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալու պահին ԼՂ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր, ապացուցվում է նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև ԼՂ-ին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ էր արդեն 5 ամիս: Բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին, դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել: ԼՂ-ն փաստացի նույնիսկ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները:

Այն, որ ԼՂ-ին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, վկայել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ հայտարարել է, որ բանակցային գործընթացին «ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»:

Երկրորդ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով 2019-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, ԼՂ-ն բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախագահներից մեկը որոշեց, որ ԼՂ շահերը պետք է ներկայացնի Երևանը»:

Երրորդ, Լևոն Տեր-Պետրոսյանը 2012-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը Արկադի Ղուկասյանի լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս դրեց բանակցությունների գործընթացից և սկսեց պաշտոնապես խոսել ԼՂ-ի անունից: Սրանից ավելի մեծ նվեր միջազգային հանրությանը և հատկապես Ադրբեջանին, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող անել: Հայ դիվանագիտության ամենամեծ նվաճումը Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը ոչնչացրին»:

Չորրորդ, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է վկայել այդ մասին, ով 2004-ի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերէթի հարցերին պատասխանելիս անդրադարձել է ԼՂ-ի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն, ասելով հետևյալը. «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական մոտեցումները մշակելու համար: Այսինքն մենք ոչ թե համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի ԼՂ-ն, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»:

Իր այս դիրքորոշմամբ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ օրենսդրության կոպտագույն խախտում է արել այն պարզ պատճառով, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂ ժողովուրդը «այո» է ասել անկախությանը:

Ռոբերտ Քոչարյանը ԼՂ-ին զրկեց միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, այն կարգավիճակից, որը նրան հնարավորություն էր տալիս միևնույն սեղանի շուրջ նստել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ որպես հակամարտության և բանակցային գործընթացի կողմ: Սա ԼՂ-ի միջազգային սուբյեկտայնության վերջն էր: Այն, թերևս, միակ ձեռքբերումը, որ ունեցել ենք ԼՂ հարցում, մսխվեց»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը այդ քայլին գնացել է միջազգային լեգիտիմությունը ձեռք բերելու համար, որ միջազգային հանրությունը չնկատելու տա ՀՀ-ում իր կողմից իշխանությունը զավթելու հանգամանքը:

«Միջազգային հանրությանը անհրաժետ էր ԼՂ-ին դուրս թողնել բանակցային գործընթացից, քանի որ դրանով բանակցային ֆորմատը պարզանում էր և միջազգային հանրությունը 3-ի փոխարեն 2 սուբյեկտի հետ կարող էր բանակցել: ԼՂ-ն չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, իրեն պահում էր ավելի ազատ, նրա վրա ճնշումներ գործադրելու միջազգային լծակներ չկային:

Բայց ԼՂ-ին բանակցություններից դուրս թողնելով պատմությունը չի ավարտվում: Ինչպես բազմիցս ասել եմ, 1999-ի նոյեմբերի 18-19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում նաև Հայաստանի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությամբ ընդունվում է Եվրոպայի անվտանգության խարտիան, որի մարդու իրվունքների բաժնում կարդում ենք. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրվունքների նկատմամբ լիարժեք հարգանքը բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ ընդհակառակը, պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության միջոցներ են գոյություն ունեցող պետության կազմում»:

Այսինքն Ստամբուլյան խարտիան, ըստ էության, շարունակում է 1996-ի Լիսաբոնյան գագաթաժողովի տրամաբանության զարգացումը:

Ընդդիմադիրներն ասում են, որ ոչ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերը, ոչ Եվրոպայի անվտանգության խարտիան ԼՂ հարցի կարգավորման մասին չեն: Սա ճիշտ է, այնպես ինչպես քաղաքացիական օրենսգիրքը այսինչյանների ու այնինչյանների ընտանիքների հարաբերությունների կարգավորման մասին չէ: Բայց երբ այդ ընտանիքների միջև հարց է առաջանում, հարցի պարզաբանման համար նրանց փաստաբանները սկսում են փորփրել իրավական դաշտը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մթագնվեց ՄԱԿ-ի ԱԽ 1993-ի 4 բանաձևերով, որտեղ տեղ գտած ձևակերպումները նշանակում են, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում. «1990-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները, որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի», այնպես ինչպես կանոնների խախտմամբ խփած գոլը ֆուտբոլում չեն հաշվում:

ԼՂ-ի սուբյեկտայնությունը կարող էր հարցի մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել: Բայց Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից, փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի իրականացման թեկուզ աղոտ հույսերը, որովհետև ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ուրեմն նաև սուբյեկտ չէ: Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաև ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը: Բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, իսկ ո՞ւր է նա»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC