copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:37 20-06-2023

Ի՞նչ է առաջարկվել Հայաստանին հոկտեմբերի 19-ին, որին Փաշինյանը չէր կարող համաձայնել

Հոկտեմբերի 20-ին էր, որ ի հայտ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման, ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին էր եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը ԼՂ:

Սա է պատճառը, որ նոյեմբերի 9-ից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեցի, թե Շուշիի հարցը միշտ էլ բանակցային օրակարգում է եղել, որովհետև եթե ասվում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ, կարիք կա՞ պարզաբնելու, որ պետք է վերադառնան այն բնակավայրերը, որոնցում նրանք ապրել են նախկինում:

Ինձ մեղադրում էին, որ եթե ես համաձայնեի, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի, այն կմնար հայկական վերահսկողության ներքո, և թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված, կլիներ հայկական: Անկեղծ ասած, այս ձևակերպումն ինքնին խնդրահարույց է: Բայց երբ Շուշիի հարցը բարձրացավ, փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի ինչպիսի տեսք պիտի ունենան ադրբեջանցիների ակնկալած երաշխիքները: Այդ խոսակցության արդյունքում պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, որ համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի և Ղարաբաղի մյուս բնակավայրեր:

ՌԴ նախագահն առաջարկեց, որ այդ հարցը փոխկապակցվածության մեջ դրվի ԼՂ-ի կարգվիճակի հետ, այսինքն ԼՂԻՄ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծվում է ԼՂ կարգավիճակի համատեքստում դրա վերաբերյալ ենթադրյալ որոշման հետ միաժամանակ: Ես այդ ձևակերպմանը համաձայնեցի, բայց ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, մերժել էր դա՝ ասելով, որ ինքը կարգավիճակի հետ կապված որևէ հարց պատրաստ չէ քննարկել:

Ավելին, այդ պահին արվող առաջարկի համաձայն ոչ միայն Շուշիում ապրող, այլև այլև բոլոր ադրբեջանցիները պետք է ուղիղ և անարգել հասանելիություն ունենային դեպի Շուշի, ասենք, 50 հազար ադրբեջանցի կարող է հյուր գնալ Շուշիում ապրող հայտնի չէ, թե որքան ադրբեջանցու և այստեղ որևէ սահմանափակում չի կարող լինել: Ընդհուպ կարող են գնալ և մնալ: Բայց ամենակարևոր հարցը, ինչպե՞ս է ապահովվելու նրանց տեղաշարժը: Պարզվեց, օրինակ, Շուշին Ադրբեջանին կապող նոր ճանապարհ պետք է կառուցվի, որպեսզի ադրբեջանցիները Շուշի հասնելու համար Լաչինի միջանցքից կամ որևէ այլ գոյություն ունեցող ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չունենան: Այդ ճանապարհն, օրինակ, կարող է լինել Կուբաթլիով, այսինքն, ըստ Ադրբեջանի այդ պահի առաջարկի, Շուշիում պետք է լիներ առնվազն 95 տոկոս ադրբեջանական բնակչություն՝ առանց հետագա ավելացման սահմանափակման կամ վերահսկման: Նրանք պետք է Շուշին Ադրբեջանին կապող առանձին ճանապարհ ունենային, որը պետք է լիներ իրենց վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել նաև ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր:

Այն ժամանակ այդ առաջարկը չընդունելու պրակտիկ հիմնավորումներից մեկը հետևյալն էր. դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը չի գործելու, որովհետև ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին այն փակել, որովհետև Շուշին Լաչինի միջանցքի մեջ չէր մտնելու, իսկ Լաչինի միջանցքը անցնելու էր Շուշիից մի քանի մետր այն կողմ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ դա հոկտեմբերի 19-ի ամբողջ խոսակցությունը չէր․ «Այդ օրվա առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման: Խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլևս Մեղրիում՝ ապահովելու ադրբեջանցիների հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Ես չհամաձայնեցի նաև դրան, չհամաձայնեցի, որ Հայաստանի տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտվող շերտ, այսինքն միջանցք ստեղվծի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ:

Այսպիսով հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էին: Շուշին վերը նկարագրված սցենարով հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող: Նման պայմաններին ես չէի կարող համաձայնել, որքան էլ որ հասկանում էի իրադրության ծանրությունը: Հիմա երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքը կհամաձայներ, թող բարձր հայտարարի այդ մասին»:
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com