Սպորտ 3 տարի առաջ - 21:57 19-06-2023

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն

Եվրո-2024-ի ընտրական փուլի (D խումբ) 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն։

Հայաստանի ազգային թիմը դժվարին հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հաշիվը բացվել է 35-րդ րոպեին․ Արտակ Դաշյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Նաիր Տիկնիզյանը։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

Հյուրերը հավասարեցրել են հաշիվը 67-րդ րոպեին․ Ստյոպա Մկրտչյանից անդրադարձից հետո գնդակը հայտնվել է դարպասում։

Ավելացված ժամանակում Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո գնդակը դիպել է մրցակցի ֆուտբոլիստի ձեռքին․ մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ 11-մետրանոցը հստակ է իրացրել Տիգրան Բարսեղյանը՝ հաղթանակ պարգևելով Հայաստանի ազգային ընտրանուն։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ վաստակելով 6 միավոր։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ