Ներքին 3 տարի առաջ - 07:56 19-06-2023

Ցեղատոհմային հարաբերություններ` պետության հաշվին. Աննա Վարդապետյանի երազած դատախազությունը

Ինչպես հայտնի է, վերջերս Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Երևանի դատախազ Լիլիթ Գրիգորյանին։

Նրա դստերը՝ Էլեն Մարգարյանին էլ Աննա Վարդապետյանը վերջերս նշանակել է իր օգնական, Գրիգորյանի մյուս դուստրն էլ դատախազ է, ընդ որում, դուստրը դատախազ էր եղել վերջին ամիսներին մոր ենթակայության տակ` Երևան քաղաքի դատախազությունում։

Դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինն էլ Գեւորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, եւ ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դատախազը չի կարող համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր և ամուսնու քույր) հետ, եթե նրանց պաշտոնավարումը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:

Դրանից բացի՝ երբ ընտանյոք հանդերձ աշխատում են որեւէ հիմնարկում, կարող են լինել շահերի բախման իրավիճակներ, երբ ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները կարող են ազդել ի պաշտոնե իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա։

Ազգուտակով նույն հիմնարկում աշխատելու հարցն այնքան սուր է դրված, որ նույն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում սեւով սպիտակի վրա գրված է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։

Սա կոնկրետ սահմանափակում է, քանի որ կարող է առաջացնել շահերի բախման իրավիճակներ։ Այսինքն՝ այն, ինչ չի կարելի շարքային հանրային ծառայողներին, էլ ավելի անթույլատրելի է իրավապահ մարմինների դեպքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում