Մամուլ 3 տարի առաջ - 08:51 17-06-2023

Հատուկ ջոկատայինների իրականացրած ռեյդը վրդովվեցրել է արդարադատության նախարար Մինասյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնել էինք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին։ Ահազանգ ստանալով դատապարտյալներից, որ բերդում կազմակերպված է թմրանյութերի շրջանառություն, ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք էր գործել բերդ, ավտոմատները ձեռքներին, առանց արդարադատության նախարարության ղեկավարությանը տեղյակ պահելու, անցել էին բոլոր խցերով եւ աշխատակիցների աշխատասենյակներով, գետնին պառկեցրել անձնակազմին ու կալանավորներին։

Այնուհետեւ, գիշերով այցելել էին նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ իրականացրել, սակայն ընդամենը 1 փամփուշտ էին գտել, բայց ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, եւ ռեյդն իրականացրած կառույցների հետ հարաբերությունները լարվել էին։ Պաշտոնական պարզաբանման համար գրավոր դիմել էինք պետական մարմիններին՝ Քրեակատարողական ծառայություն եւ ԱԱԾ։

ԱԱԾ-ից պատասխանել են․ «Ձեր կողմից նշված քրեակատարողական հիմնարկում համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում, ուստի Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։ Եզրակացնում ենք, որ Քննչական կոմիտեն այս գործով վարույթ է քննում։ Մոտավորապես նույն պատասխանը ստացանք նաեւ ՔԿԾ-ից։ Մեր տեղեկություններով, հատուկ ջոկատայինները ոչինչ չեն գտել ո՛չ բերդի աշխատակիցների տներում եւ աշխատասենյակներում, ո՛չ էլ դատապարտյալների խցերում։ Տապալված օպերացիայի արդյունքում տուժել է միայն տվյալներ հաղորդող դատապարտյալը, որին սուտ մատնության մեղադրանք են առաջադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից