Մամուլ 3 տարի առաջ - 08:45 17-06-2023

ՔՊ-ն Դիլիջանում է՝ հաճելին օգտակարի հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր Դիլիջանի «Բեսթ Վեստերն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը։ Չնայած միջոցառումն այսօր է սկսվում, սակայն ՔՊ-ականները երեկվանից արդեն մեկնել են Դիլիջան, որպեսզի մի լավ ռելաքս լինեն, երկրի հարցերը քննարկեն եւ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի հիմքերը դնեն։

ՔՊ քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության կուսակցական անդամները, ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարները եւ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ։ Կլինեն նաեւ հրավիրյալներ, որոնց ցանկը որոշել է ՔՊ վարչությունը։

Բնականաբար, ժողովը վարելու է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական ժողովի օրակարգում լինելու են տարբեր հարցեր, սակայն կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը», քննարկելու են սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին վերաբերող նախընտրական հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը