Ներքին 3 տարի առաջ - 22:15 16-06-2023

«Shacman» բեռնատարը ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է «Renault» բեռնատարի խցիկի վրա

Հունիսի 16-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1975 թ.) ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է կայանած «Renault» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) խցիկի վրա․ վերջինիս վարորդն արգելափակվել է խցիկում: «Renault» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքացրկել են բեռնատարները, դադարեցրել «Renault» մակնիշի բեռնատարի վառելիքի արտահոսքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա․ Ա․-ին. վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից