Այսօր՝ հունիսի 16-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Audi մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում դեպի սովետական տարիներից հայտնի «Աշտարակ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել է կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է
shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Chevrolet-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված վայրով անցնող մոտ 12-ամյա աղջկան, ապա Audi-ն էլ բախվել է կայանված Range Rover-ին, որն էլ բախվել է կայանված Toyota Alphard-ին:
Վրաերթի ենթարկված երեխային առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև «Աշտարակ» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աշտարակ ԲԿ-ից էլ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթար-վրաերթի մասին ՊԾ Արագածոտի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։