Ներքին 3 տարի առաջ - 20:39 16-06-2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մարզերում դասընթացներ և վարժանքներ է անցկացրել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները շարունակում են մարզերում անցկացնել:

Ինչպես տեղեկացրին ծառայությունից, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում գտնվող «Վեգաս» ՍՊԸ ավտոգազալցման ճնշակային կայանում անցկացվել է «Հրդեհ գազալցակայանի լիցքավորման կետում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրում անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք, որի ընթացքում էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է ազդարարում, Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:

«Գետահովիտ գյուղում անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել են նաև ոստիկանության Տավուշի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի Իջևանի տեղամասի վթարավերականգնողական, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Իջևանի մասնաճյուղի վթարավերականգնողական և «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հյուսիս» ՇՏ Իջևանի տեղամասի վթարավերականգնողական խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժության նպատակն է եղել փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում արձագանքող ուժերի գործնական հմտությունները և արձագանքող ուժերի միջև փոխգործակցությունը կատարելագործելը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է