Ներքին 3 տարի առաջ - 20:23 16-06-2023

Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես էթնիկ ատելության գործիք․ Արցախի ՄԻՊ

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:

«Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված պարենային առանց այն էլ սուղ իրավիճակը հումանիտար փոխադրումների արգելափակման հետևանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխաների, 20.000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով չի իրականացվել 102 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց նախապես պլանավորված տեղափոխությունը Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ։ Ամբողջությամբ դադարեցվել է նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարումները՝ լրջագույն խնդիրներ հարուցելով քաղաքացիների և Արցախի բուժհաստատությունների համար։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, հումանիտար փոխադրումների արգելափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն գործունեության դիտավորյալ և տևական խափանումը ցուցիչ են այն բանի, որ անգամ հումանիտար բնույթի հարցերը Ադրբեջանի կողմից օգտագործվում են Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ահաբեկելու, տարբեր պահանջներ առաջ մղելու համար։ Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության և էթնիկ զտման քաղաքականության առաջ մղման համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից