Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:24 16-06-2023

Մեր գործընկերները պետք է արձանագրեն այս հանգամանքներն ու հետևություններ անեն ֆինանսական միջոցներ տրամադրելուց․ Բաբայան

Վերջերս մենք ունեցանք ևս մեկ դեպք, որը կապված էր ոստիկանական բաժանմունքում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու հետ, ինչը շատ դատապարտելի ու անընդունելի երևույթ է։ Այս մասին այսօր ԵՄ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ ընդգծելով,որ ամենամտահոգիչը այս երևույթներն շարունակական բնույթ կրելն է։

«Այսօրվա մեր ակցիայի նպատակը հետևյալն է՝ Եվրամիության, Եվրախորհրդի ֆինանսական միջոցները օգտագործվում են դատաիրավական բարեփոխումների համար Հայաստանում։ Այս կառույցները մեր գործընկերներն են, համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և առհասարակ այս համակարգի բարելավմանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այսքան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում և այսքան ջանքեր գործադրելու դեպքում՝ մենք այսօր ունենում ենք նման երևույթներ»,- ասաց նա։

Սիմոն Բաբայանի խոսքով, պետք է արձանագրել, որ այս երևույթները դեպի լավը չեն գնում, դատաիրավական բարեփոխումներն իրենց նպատակին չեն ծառայում, ոստիկանական բաժանումներում փաստաբանները ենթարկվում են ծեծի։

«Այս հանգամանքները խնդրահարույց են, մենք այս մասին իրազեկում ենք մեր գործընկերներին, որ առավել ևս ուշադիր լինեն իրենց զեկույցներում, հայտարարություններում այս հանգամանքն անպայման արձանագրեն։ Մեր ռեգիոնալկառույցները, ցավոք, որևէ արձագանք չտվեցին։ Ես դրա պատասխանը չունեմ, և հուսով եմ՝ մեր գործընկերներն անպայման պետք է արձանագրեն այս հանգամանքներն ու հետևություններ անեն համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելուց»,- ասաց ՓՊ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի