Մամուլ 3 տարի առաջ - 08:27 16-06-2023

Երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ կա՞․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ադրբեջանցիների՝ Հակարիի կամրջի հայաստանյան հատվածում առաջխաղացումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ադրբեջանցիներն արգելել են հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ։Ադրբեջանական մամուլում գրվեց, որ հայկական կողմից կրակել են իրենց սահմանապահների վրա՝ Լաչինի անցակետում, ուստի իրենք փակել են անցակետը բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումների համար` այնքան ժամանակ, մինչեւ որ հստակ եւ ամբողջական կհետաքննվի միջադեպը, եւ հայկական կողմը կբացահայտի մեղավորին։ Չնայած ժամեր անց դրոշը հանվեց, սակայն բեռների մուտքն այդպես էլ չթույլատրվեց։

Արցախի մեր աղբյուրներն այս երկու միջադեպերի միջեւ ուղիղ կապ են տեսնում եւ կասկած ունեն, որ հայկական իշխանությունը միտումնավոր է սադրել, սրել իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ադրբեջանցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լեգիտիմացվի Արցախն Ադրբեջանին հանձնելու որոշումը։

Արցախցիները տարօրինակ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակային հայտարարեց, թե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չի հայտարարելու, բանակին հրահանգել է կռիվ տալ 10-20 մետրի համար, ինչի արդյունքում էլ ադրբեջանցիները փակեցին անցակետը: Երեկ տեղեկություն կար նաեւ, որ թեժ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը հրետանի է կիրառել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը