Արտաքին 3 տարի առաջ - 14:00 15-06-2023

Էրդողանը բացառել է կառավարման խորհրդարանական համակարգին վերադարձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է, որ երկիրը սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրն անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է երկրի կառավարության նիստից հետո բնակչությանն ուղղված իր ուղերձում։

Էրդողանը խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հարցը փակված է համարում։ Նա շեշտել է, որ վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշվել է, թե ով է կառավարելու երկիրը։ «Խորհրդարանական համակարգի վերաբերյալ քննարկումներն ամուր փակված են»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո մինչև 2018 թվականը երկրում գործել է կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ 2017 թվականի ապրիլին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո երկիրն անցում կատարեց նախագահական համակարգի, որը կիրառվեց 2018 թվականի հունիսին կայացած ընտրություններից հետո։ Այս փոփոխություններով Էրդողանը սահմանադրությամբ ամրագրված անսահմանափակ լիազորություններ ստացավ, իսկ վերջին անգամ սահմանադրությամբ ամրագրված նման լիազորություններ ունեցել էր սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը։

Թուրքիայի ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ հաղթանակի դեպքում երկիրը անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգի։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»