Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:08 15-06-2023

Սրանք եկել են, որ հայ ազգին կրոնափոխեն․ խաչքարերը քանդեն, տեղը մզկիթ կառուցեն․ զոհվածի հորեղբայր

«Երբ հակառակորդը մեր խաչքարերը քանդում է, ասում ենք՝ վանդալիզմ է, հիմա Հայաստանում վանդալի՞զմ են անում, մեր հերոսների հիշատա՞կն են ուզում պղծել»,- այսօր X զորամասի տարածքում Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։

«Թող չփորձվե՛ն, իրենք դրա տակից չեն կարող դուրս գալ, ով ուզում են լինել՝ անկախ իրենց պաշտոններից»,- ասաց զոհված հայրը։

Հերոսի հորեղբայրն էլ այսպես արձագանքեց հուշահամալիրը քանդելու մտադրությանը․ «Այստեղ Հիսուսի արձանն էլ կա, երևի ուզում են քանդել, տեղը մզկիթ կառուցել, իրենց նպատակը երևի սա է, ասում էր՝ Հայաստանում խաչքարերը շատ են, բերեք՝ հանենք, տեղը մզկիթներ կառուցենք, սրանք էս են, եկել են, որ հայ ազգին կրոնափոխեն։ Եթե իրենք սրբություն չունեն, մենք ազգովի ունենք, կպայքարենք մինչև վերջ։ Էս փռչոտներն ո՞ւր էին, որ այս հուշահամալիրը կառուցվել է, հիմա եկել, Հայաստանի տեր-տիրական են դարձել, ծախո՞ւմ են․․․»։

Դիտարկմանը, որ ինչպես ծնողներն են հայտնում, տարածքի սեփականատերը այլ վայրում հողակտոր է գնել և խոստացել է իր միջոցներով X զորամասը տեղափոխել այդ վայր, զոհված զինծառայողի հարազատներն ասացին․ «Թող իր հոր գերեզմանոցը քանդի, ապամոնտաժի, տանի մի լավ, էլիտար գերեզմանոց սարքի։ Սա հուշարձան է, հուշարձանին ով կպավ, իմ հետ պրոբլեմ կունենա․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան