Ներքին 3 տարի առաջ - 16:01 15-06-2023

Աշոտյանին մեկուսացնելու պատճառները քրեական դատավարության տիրույթում չեն

Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխնախագահին ձերբակալել են շուրջ 2-3 ժամ առաջ՝ վաղուց իրականացվող քրեական վարույթով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

«Այն նույն վարույթով, որով Աշոտյանը տևական ժամանակ է՝ ինչ ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառված է խափանման միջոց։

Եվ ի՞նչ։ Այս պահին միակ պարզաբանումն այն է, որ Աշոտյանն իբր խախտել է խափանման միջոցի պայմանները։ Դա խիստ անբավարար պարզաբանում է։ Ի՞նչ է արել Աշոտյանը՝ փորձել է ապօրինի հեռանա՞լ երկրից։ Բնականաբար, ոչ։ Հրավիրել են քննիչի մոտ՝ չի՞ ներկայացել։ Ուղղակի բացառում եմ։ Բա ի՞նչ է արել։ Ի՞նչն է խախտել։

Այս հարցերն իհարկե հռետորական են։ Բոլորին է պարզ, որ Աշոտյանին մեկուսացնելու պատճառներն ամենևին քրեական դատավարության տիրույթում չեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում