Ներքին 3 տարի առաջ - 14:22 15-06-2023

Ծննդատունը ռեստորան չէ, որ գան, ինչ-որ բան պատվիրեն․ Սլավմեդ

Մանսագիտական որևէ խնդիր չի եղել, կեսարյանն արվել է ժամանակին։ Ծննդկանի թղթերին նայելով՝ հասկանում ենք, որ ուշացում, խնդիր և տակտիկական որևէ բացթողում մեր կողմից չի եղել։ Նա մեզ մոտ ընդունվել է 11։30-ին, կեսարյանն արվել է 6-7 ժամ հետո։ Կեսարյանի համար դա խնդիր չէ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Սլավմեդ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ նույն ԲԿ-ում ծննդաբերած Հերմինե Հոռոմյանի այն պնդմանը, որ բժիշկներն ուշ են կողմորոշվել և իրեն կեսարյան հատում արել են այն ժամանակ, երբ նկատել են, որ երեխայի մոտ սրտի զարկերակի թուլացում կա։

«Նշեմ, որ հղին մեզ մոտ չի հսկվել, նա մեր ծննդատանն ընդամենը ծննդաբերել է։ Եվ եթե բողոք ունեն, պետք է դիմեն մասնագիտական խորհրդի»,- ասաց բժիշկը։

Հարցին՝ ծննդկանը նշել էր, որ պտղաջրերի հետ ունեցել է խնդիր, արդեն կեղտոտված են եղել, տվյալ դեպքում, եթե արդեն իսկ խնդիրներ են առաջացել, ապա ինչո՞ւ բժիշկները չեն շտապել, չէ՞ որ դրա հետևանքով ախտահարվել են երեխայի շնչուղիներն ու թոքերը, բժիշկն ասաց․ «Դա արվեր շուտ, թե ավելի ուշ պտղաջրերը դրանից ո՛չ մաքուր էին լինելու, ո՛չ կողտոտ։ Իսկ երեխայի վիճակի մասին կարող են ասել միայն մասնագետները։ Էլի եմ ասում՝ որևէ խնդիր մեր կողմից չկա»։

Բժշկի խոսքով՝ կեսարյան հատումը բժշկության տեսանկյունից չի խրախուսվում, դրա համար պետք է լինի բժշկական ցուցում․ «Այնպես չէ, որ իրենք ձեզ ասում են այնպես, ինչպես կա, մի փոքր կապրիզներով են լինում, էմոցիոնալ ֆոնի վրա մեկն ասում է՝ կեսարյան արեք, մյուսը՝ արյուն չներարկեք, երրորդը՝ ինձ չկպնեք, մենք առաջնորդվում ենք բժշկական հստակ ցուցումներով, սա ռեստորան չէ, որ գան, ինչ-որ բան պատվիրեն։

Իսկ թե ով է ճիշտ, ով՝ սխալ, պետք մասնագետները որոշեն»։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ի սկզբանե բժիշկն ասել է, որ կեսարյան պետք չէ անել, բայց այնուամենայնիվ, տեսնելով, որ ծննդկանի վիճակը վատթարացել է, տարել է վիրահատարան, բժիշկը ևս մեկ անգամ շեշտեց՝ ուշացում չի եղել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե