Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:21 15-06-2023

Քաղաքական հաշվեհարդար է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանին ձերբակալում են։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Oragir.News-ին հայտնեց, որ այս պահին Աշոտյանը Քննչական կոմիտեում է։

«Ձերբակալման որոշմամբ գնացել են։ Ինչ գործի շրջանակներում՝ չգիտեմ, մանրամասներին դեռ չեմ տիրապետում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ սա քաղաքական հաշվեհարդար է։

Վստահաբար, սա էլի կապված է Արցախի հանձնման վերջնական փուլի հետ, Էրդողանը հիմա էլ ասում է, որ միջանցքի հետ կապված Հայաստանը չի խանգարում, այլ Իրանը։ Բորելը հիմա չի ասում, որ ՀՀ առաջին ղեկավարը, որը ճանարել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ Փաշինյանն է։

Հիմա շոու է պետք, որ այս ամենից ուշադրությունը շեղեն։ Այս ամենի հիմքում բացառապես Արմենի քաղաքական գործունեությունն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի