Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:15 15-06-2023

ՌԴ-ին քննադատող իշխանությունները 23 մլն են ծախսում ֆորումի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) եւ 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ներկայացված է հենց սկզբում՝ երեք էջի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին գրեթե մեկ էջ է հատկացված։

Ամենաուշագրավն էլ այն է, որ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ներկայացված են ընդամենը ութ նախադասությամբ։ Հարաբերությունների նկարագրության քանակով մեծ է նաեւ Թուրքիայի հատվածը։ Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։

Այս ֆորումի համար 100 անձ է ՌԴ-ից ժամանել։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները մշտապես դժգոհում են»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը