Խոսք Ներքին 3 տարի առաջ - 23:01 14-06-2023

Արցախակործան Արայիկի և Նիկոլի կապը պետք է կտրել. Արցախում նոր շարժում է մեկնարկել

Արցախի նախագահի թեկնածու, գործարար և գյուղատնտես Սերգեյ Ամիրյանը երեկ հայտարարել էր, որ հանդես են գալիս նոր՝ Արցախի ազգային շարժումով։ Oragir.News-ը Սերգեյ Ամիրյանի հետ զրուցել է շարժման անհրաժեշտության, նպատակների, մոտակա անելիքների և հաջողության հասնելու մասին։

-Պարո՛ն Ամիրյան, ինչո՞ւ հենց այս պահին հանդես եկաք նման հայտարարությամբ։

-Մենք երկու տարի ու կես էլ ուշացել ենք։ Շարժմամբ հանդես գալու պատճառը հետևյալն է՝ կտրել արցախակործան և ազգակործան Արայիկի և Նիկոլի կապը և խափանել ինտեգրման գործընթացը։

-Ի՞նչ եք կարծում՝ շարժումը հաջողելու է։

-Մեզ թվում է՝ այո՛։ Մենք շարժումը ստեղծել ենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների խնդրանքով։ Մենք համագործակցում ենք իրավապահ համակարգում նախկինում մեզ հետ աշխատած, մաքուր անցյալ ունեցող մարդկանց հետ։

-Որոնք են լինելու Ձեր հաջորդ քայլերը։

-Այսօր մենք երևի մեր խորհրդի կազմը կհրապարակենք, իսկ մեր հաջորդ քայլերը կախված են ժողովրդի քանակից։ Մեր ամենագլխավոր խնդիրը իշխանափոխությունն է՝ Արցախում փոխել իշխանությունը։ Ես լավ ճանաչում եմ բոլորին և 2007-2008 թվականից մեկնարկած քաղաքականությունից արդեն պարզ էր դառնում, թե ուր են տանում երկիրը։ Հաջորդ քայլը իշխանափոխությունն է լինելու, եթե իհարկե մարդիկ միանան շարժմանը, իսկ ինձ թվում է, որ արդեն միանում են։

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ դուք կարողանալո՞ւ եք բավարար թվով մարդիկ համախմբել Ձեր շուրջ, որ կարողանաք իշխանափոխություն իրականացնել։

-Երկու օր է, ինչ շարժումը մեկնարկել է, մեկ շաբաթից այդ հարցի պատասխանը կկարողանամ տալ. հավանաբար այո։

-Սովորաբար կարծիքներ ենք լսում, որ նման շարժումները որևէ կուսակցական ուղղորդում են ունենում, նույնը կարո՞ղ ենք ասել Ձեր մասին, հնարավո՞ր է՝ ինչ-որ կուսակցության հետ համատեղ հանդես գաք։

-Այս պահին ոչ նման հարց չի քննարկվել, այդ նախաձեռնող խմբի անդամներից որևէ մեկը որևէ կուսակցության անդամ չի եղել, ինչպես և ես։ Երբեք կուսակցական մանդատով, թելադրանքներով կաշկանդված չենք եղել։

-Որո՞նք են պատճառները, որ Արցախը հասավ նման օրհասական վիճակի։ Հայտարարությունում խոսում էիք 7-8 սրիկաների մասին․ ո՞ւմ նկատի ունեիք։

-Մի պատճառ չի եղել, որ հասել ենք այս օրին, եղել են պատճառներ, մենք ասուլիսով հանդես կգանք, որում կնշենք այն սրիկաների անունները, ում պատճառով հասել ենք այս օրին։ 2012 թվականին մենք խոսում էինք ազգային անվտանգության հարցերից, և մեզ հետապնդում էր ԱԱԾ-ն, բայց Ադրբեջանում աշխատած ազգությամբ ուկրաինացի Անդրեյ Յանկովիչին բերում են Արցախ «Ղարաբաղ տելեկոմի» տնօրենի տեղակալ և տեխնիկական գծով տնօրեն են նշանակում, ինչ էր սա նշանակում, իրեն վստահում էին, մեզ՝ չէ, ինչո՞ւ։ Իսկ սրիկաների անունները մեր ասուլիսում կհրապարակենք, այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակելը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան