Ներքին 3 տարի առաջ - 22:41 14-06-2023

«Վռազողի» օրագիրը․ Ավինյանն հայտնեց հաղթողի անունը, իսկ 1 ամիս անց մրցույթ հայտարարեց

Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։

Երևանիք աղաքապետարանից հայտնում են, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականին:

«Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեին և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ քաղաքապետարանը այսօր է մրցույթ հայտարարել, իսկ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դեռ նախորդ ամիս՝ մայիսի 25-ին էր ֆեյսբուքյան իր էջում այս նախաձեռնության մասին տեղեկացրել։ Նա մասնավորապես նշել էր․ «Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Հայ, ով գտնվելով Ֆրանսիայում, ապրեց ու արարեց՝ երբեք չմոռանալով հայերին ու Հայաստանը։

Շառլ Ազնավուրի որդու, նրա կնոջ, «Ազնավուր» հիմնադրամի անդամների հետ այցեցինք բազմաթիվ քանդակների հեղինակ՝ հայտնի հայ քանդակագործ Դավիթ Երևանցու արվեստանոց։ Նրա աշխատանքներից շատերն այսօր էլ տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում։

Դավիթ Երևանցին ներկաներին ցույց տվեց արձանի էսքիզն, ու հենց դրա համաձայն էլ քաղաքի ամենասրտում՝ Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում կտեղադրվի մեծանուն հայի արձանը»։

Հիմա հարց․ եթե Տիգրան Ավինյանն արդեն հայտարարել է, որ Դավիթ Երևանցու աշխատանքն է տեղադրվելու նշված վայրում, ապա Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ է մրցույթ հայտարարել։

Ստացվում է, որ Տիգրան Ավինայնը խաբել է Դավիթ Երևանցուն։

Մյուս վարկածն այն է, որ Տիգրան Ավինայնն ամեն դեպքում Դավիթ Երևանցուն տված խոստումը պահել է, բայց ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանը ֆիկտիվ մրցույթ է հայտարարել և հաղթող կճանաչի Դավիթ Երևանցու աշխատանքը։

Հստակ է մի բան, որ Ավինյանն արդեն հայտարարել է Շառ Ազնավուրի արձանի հեղինակի հաղթողի անունը, իսկ քաղաքապետարանը նոր է մրցույթ հայտարարել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի