Արտաքին 3 տարի առաջ - 16:30 14-06-2023

Փաշինյանը մինչև այսօր ոչ մի քայլ հետ չի արել, սա շատ կարևոր է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խթանումը էականորեն կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Ադրբեջանի կատարած այցից վերադառնալու ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Էրդողանն ընդգծել է, որ խաղաղության դռները կիսաբաց են մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը և գործեն պատասխանատու կերպով։

Վերջինս միևնույն ժամանակ կարևոր քայլ է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։ Նա նշել է, որ Փաշինյանը դրական արձագանքելով Թուրքիայի հրավերին՝ իր երկրում ստիպվծ է եղել բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ հաղթահարել։

«Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է նա։

Վերջինս նաև կարևորել է Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղի։ «Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչև այսօր Փաշինյանը ոչ մի քայլ հետ չի արել»,- նշել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»