Արտաքին 3 տարի առաջ - 14:15 14-06-2023

Կիպրոսի ԱԳՆ-ն անօրինական է համարում Էրդողանի այցը կղզու հյուսիսային հատված

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը անօրինական է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը կղզու հյուսիսային հատված։ Այս մասին տեղեկացնում է Կիպրոսի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը միևնույն ժամանակ անընդունելի է որակել խնդրի կարգավորման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները։

Հայտարարությունում նշել է, որ Կիպրոսը անօրինական է համարում բոլոր այցելությունները Կիպրոսի հյուսիս, եթե դրանք կատարվել են ոչ կիպրոսյան անցակետերով։ «Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահի անօրինական մուտքը օկուպացված տարածք, որը կատարվել է այսօր՝ 2023թ. հունիսի 12-ին, և որը ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի հերթական կոպիտ խախտումն է»,- ասվում է հայտարարությունում։

Կիպրական կողմը նշել է, որ Էրդողանի հռետորաբանությունը, որը ծառայում է օկուպացված տարածքներում անօրինական անջատողական կազմավորման «ճանաչման» Թուրքիայի քաղաքականությանը, վնասում է կիպրոսյան հարցի լուծման հեռանկարներին։ Բացի այդ Կիպրոսի ԱԳՆ-ն հայտնել է, որ կնախաձեռնի բոլոր անհրաժեշտ քայլերն այդ անօրինական գործողությունների առնչությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապետական ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին այցը կատարել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս, իսկ այնուհետև՝ Ադրբեջան։ Էրդողանը նշել էր, որ Կիպրոսի վերաբերյալ բանակցություններին վերադառնալու ճանապարհն անցնում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման» միջով։

Ուշագրավ է, որ Թուրքիան, որը Արցախյան հակամարտության, Ղրիմի Ռուսաստանին միացման, ռուս-ուկրաինական պատերազմի և մի շարք այլ նմանատիպ հարցերում աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, Կիպրոսի հիմնախնդրի դեպքում, որտեղ անմիջականորեն են բախվում են իր շահերը, կողմնակից է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջ մղմանը։

Կիպրոս կղզու հյուսիսային մասը սկսած 1974 թվականից մինչև այսօր օկուպացված է, երբ թուրքական զինված ուժերը ներխուժեցին կղզի և այնտեղ իրենց ռազմական ներկայությունը հաստատեցին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Ձեզ գուցե հետաքրքրի