Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:38 13-06-2023

Արցախցին ուզում է իրավիճակից պատվով դուրս գալ, բայց այն գնալով վատանում է

Մարդիկ ազատ տեղաշարժի իրենց իրավունքից չեն կարողանում օգտվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ, տնտեսագետ Արթուր Գրիգորյանը՝ խոսելով մոտ վեց ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում եղած խնդիրներից։

«Կան տնտեսական բավականին լուրջ խնդիրներ, այն բավականին տուժում է այս շրջափակումից, կա գործազրկության աճ, ունենք տնտեսական առումով բյուջեի մուտքերի կրճատում, սոցիալական ծախսերի ավելացում, կա առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, ինչպես նաև դեֆիցիտ կա վառելիքի, դիզվառելիքի մասով»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչպես են կարողանում գյուղացիները կատարել գյուղատնտեսական աշխատանքներ, չէ՞ որ գյուղատնտեսական տեխնիկան աշխատում է դիզվառելիքով, Գրիգորյանը պատասխանեց. «Կոնկրետ գյուղատնտեսական աշխատանքների մասով աջակցություն կա, վառելիքով և սերմացուով աջակցում են, իսկ մասնավոր անձանց տեսանկյունից վառելիքի խնդիրը կա»։

Խոսելով բնակչության տրամադրվածությունից՝ Գրիգորյանն ասաց․ «Արցախցին ամեն ինչ անում է, որ այս ամենից պատվով դուրս գա, բայց գնալով իրավիճակը վատանում է»։

Գրիգորյանը նշում է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը միջանցքի ապաշրջափակումն է։

Գրիգորյանը նշում է, որ Արցախի ստեղծված իրավիճակից դուրբերմանը Հայաստանի և Արցախի իշխանությունների արած քայլերը բավարար չեն. «Ես միշտ կարծել եմ, որ իշխանությունների գործողոեւթյունները բավարար չեն եղել, քանի որ ավելի վճռական քայլերի կարիք կա»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան