Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
copy image url

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ներքին 1 տարի առաջ - 19:52 13-06-2023
Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: