Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:54 13-06-2023

ՔԿ նախագահի տեղակալը և ԱՄՆ հյուպատոսը քննարկել են գործակցության հնարավորությունները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի ծառայությունը։

«Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարևոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը և դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսևորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։

Տիկին Ջենսենը ևս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ հանցավորության դեմ պայքարի կարևորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հյուպատոսարանի միջև հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը